Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Շուլալված» օրենքներ, «բլանդված» վարչական ու քրեական գործեր

«Շուլալված» օրենքներ, «բլանդված» վարչական ու քրեական գործեր
17.11.2022 | 07:27

Պատկերացնու՞մ եք, ըստ հրապարակված տեղեկությունների, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը որոշել է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պարտավոր չէր գիտակցել իր կողմից հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը, քանի որ նա իրավաբանական կրթություն չունի։


Փաստորեն, այս իշխանությունների օրոք որ դատավորն ինչ «գլուխգործոց» որոշում ասես կընդունի, ինչ ֆանտաստիկ եզրակացություն ասես կանի, ում ուզի կհերոսացնի, ում ուզի դավաճան ու հանցագործ կսարքի՝ ըստ վարչակազմի քմահաճության և ցանկության:
Ի՞նչ է, ցույցերի ակտիվիստները, մասնակիցները, այս վարչակարգի դեմ ընդվզող քաղաքացիներն ու ընդդիմադիր գործիչները բոլորն իրավաբանական կրթություն ունեի՞ն, որ տարատեսակ քննադատությունների, գրառումների, կոչերի, գործողությունների համար տուգանվում էին, բերման ենթարկվում, ձերբակալվում կամ էլ կալանավորվում՝ «շուլալված» օրենքներով, «բլանդված» վարչական ու քրեական գործերով:
Հը՞, ըստ հանձնարարության գործող դատավորներ ու իրավապահներ:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 8462

Մեկնաբանություններ